- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 35 minutes
Նարնջով կեքս
Բաղադրիչներ
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 220 գր
- ձու - 2 հատ
- յոգուրտ դասական - 250 մլ
- ալյուր - 1 ½ բաժակ
- նարնջի կեղև
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- աղ - 2 գր
- վանիլային շաքար - 1 թ/գ
- նարինջ - 2 հատ
Քայլերի հաջորդականություն
- Փափկած կարագը հարում ենք շաքարավազի հետ՝ հատ-հատ ավելացնելով ձուն։
- Ավելացնում ենք քերիչով անցկացրած նարնջի կեղևը։
- Ավելացնում ենք յոգուրտն ու հարում ենք։
- Ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և շարունակում ենք հարել։
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ (20 սմ տրամագծով), նարինջը մաքրում ենք, բաժանում բարակ շերտերի ու դնում ենք խմորի վրա։
- Թխում ենք 30-35 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Կեքսը նախատեսված է 10 հոգու համար։ Պատրաստեք ու վայելեք մտերիմների հետ։
Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: