
        
        - Yield: 1-2 ժամ անց
 - Prep Time: 40 minutes
 - Cook Time: 40 minutes
 
Տորթ «Տրոպիկանա»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
 - ջուր - 100 մլ
 - կարագ - 100 գր
 - կաթ - 100 մլ
 - ալյուր - 200 գր
 - աղ - 0.5 թ/գդ
 - ձու - 5 հատ
 - Եփովի կրեմի համար՝
 - կաթ - 500 մլ
 - վանիլին - 1 թ/գդ
 - շաքարավազ - 160 գր
 - ալյուր - 40 գր
 - ձու - 2 հատ
 - կարագ - 50 գր
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
 - Ինչպես նաև՝
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 մլ
 - բալ - ըստ ճաշակի
 - բանան - ըստ ճաշակի
 - դեղձ - ըստ ճաշակի
 - խնձոր - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք եփովի խմորը ահա այս բաղադրատոմսով:
 - Պատրաստում ենք եփովի կրեմը: Կաթը շաքարավազի կեսի (80 գր) ու վանիլինի հետ եռացնում ենք: Ամանի մեջ խառնում ենք ալյուրն ու մնացած շաքարավազը (80 գր), ավելացնում ձվերն ու խառնում մինչ համասեռ զանգված ստանալը: Տաք կաթը քիչ-քիչ լցնում ենք ձվային խառնուրդի մեջ՝ արագ-արագ խառնելով, որպեսզի ձուն չմակարդվի: Խառնուրդը նորից լցնում ենք կաթսայի մեջ ու դնում մարմանդ կրակին:
Կրեմը եփելիս հարկավոր է փայտե թիակով անընդհատ խառնել, մինչև որ կրեմը լավ խտանա (5-10 րոպե): Եփված տաք կրեմի մեջ լցնում ենք կարագն ու խառնում այնքան, մինչայն լուծվի:
Զանգվածը ծածկում ենք թաղանթով, այնպես, որ վերջինս կիպ կպչի կրեմի մակերևույթին և մի քանի ժամով տեղափոխում սառնարանը: Արդեն պատրաստ կրեմի մեջ կարելի է ավելացնել հարած սերուցք:
Յուղաթղթի վրա ուրվագծում ենք մեր ապագա տորթը, որպեսզի բոլոր շերտերը հավասար չափսեր ունենան: Եփովի խմորը սկզբում լցնում ենք եզրագծով:

 - Հետո արդեն ուղղանկյան ներսում խմորով վանդակներ ենք գծում:

 - Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև կարմրելը:

 - Ստացվում է 25 х 18 չափսի 4 շերտ:

 - Շերտերի անցքերի մեջ մրգեր ենք դնում, հետո վրան կրեմ քսում: Կամ էլ` ընդհակառակը:

 - Կրեմը քսում ենք, հետո դնում մրգերը, ծածկում մյուս շերտով ու թեթևակի սեղմում:

 - Վրայի շերտին մրգեր չենք դնում:

 - Զարդարում ենք սերուցքով:

 - Իսկ կրեմի վրա արդեն դասավորում ենք մրգերը:

 - Դնում ենք սառնարանում, որպեսզի կրեմը ներծծվի ու սառչի:

 - Ահա և վերջ:
 
«Տրոպիկանա» տորթ կարելի է պատրաստել նաև ցանկացած այլ եփած խմորով ու եփած կրեմով: Մրգերի ընտրությունը նույնպես թողնում ենք Ձեր հայեցողությանը, քանի որ ամեն անգամ դրանք կարող են տարբեր լինել 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: